Saeco SM6580/10 Ekspres do kawy – Instrukcja obsługi w formacie pdf, czytaj online za darmo. Mamy nadzieję, że okaże się ona pomocna w przypadku jakichkolwiek pytań związanych z użytkowaniem urządzenia.
Jeśli nadal masz wątpliwości, zadaj pytanie w komentarzach pod instrukcją.
"Ładowanie instrukcji" oznacza, że musisz poczekać na pobranie pliku, aby móc go przeczytać online. Niektóre instrukcje są bardzo obszerne, a czas ich ładowania zależy od szybkości łącza internetowego.
676
Հայերեն
3
Երբ հայտնվի ակտիվացման էկրանը, կրկին սեղմեք OK պատկերակը: Հետևեք էկրանին
ցուցադրվող հրահանգներին:
4
Թափահարեք զտիչը մոտ 5 վայրկյանի ընթացքում (Նկ. 23):
5
Զտիչը գլխիվայր դիրքով ընկղմեք սառը ջրով սափորի մեջ և թափահարեք/սեղմեք այն (Նկ. 24):
6
Զտիչը ուղղահայաց դիրքով մտցրեք ջրի բաքի զտիչի միակցիչի մեջ: Սեղմեք այն ներքև՝ մինչև
ամենացածր հնարավոր կետին հասնելը (Նկ. 25):
7
Ջրի բաքը լցրեք թարմ ջրով և կրկին տեղադրեք այն մեքենայի մեջ:
8
Ծորակի տակ տեղադրեք թաս:
9
Սեղմեք մեկնարկի/կանգի կոճակը՝ ակտիվացման գործընթացը սկսելու համար:
10
Ծորակից մոտ 1 րոպե տաք ջուր է հոսալու:
11
Զտիչն այժմ հաջողությամբ ակտիվացված է:
AquaClean ջրի զտիչի փոխարինում (5 րոպե)
Զտիչի միջով 95 լիտր ջուր հոսելուց հետո այն կդադարի աշխատել։ AquaClean կարգավիճակի ցուցիչը
իջնում է մինչև 0%՝ հիշեցնելով, որ պետք է փոխել զտիչը։ Քանի դեռ էկրանին ցուցադրված է
AquaClean կարգավիճակի ցուցիչը, դուք կարող եք փոխարինել զտիչը՝ առանց նախապես աղային
նստվածքների մաքրման անհրաժեշտության։ Եթե ժամանակին չփոխեք AquaClean ջրի զտիչը, որոշ
ժամանակ անց AquaClean ցուցիչը կհանգչի։ Այդ դեպքում դուք դեռ կարող եք փոխարինել զտիչը, բայց
նախ պետք է մաքրել սարքը։
Երբ AquaClean զտիչի կարգավիճակի ցուցիչը իջնում է 0%-ի կամ, երբ սարքը հիշեցնում է փոխել
AquaClean զտիչը.
1
հեռացրեք AquaClean ջրի հին զտիչը։
2
տեղադրեք նոր զտիչ և ակտիվացրեք այն՝ ինչպես նկարագրված է «AquaClean ջրի զտիչի
ակտիվացում (5 րոպե)» բաժնում։
AquaClean ջրի զտիչը փոխեք առնվազն 3 ամիսը մեկ, նույնիսկ եթե սարքը ձեզ չի հուշում նման
անհրաժեշտության մասին։
Սրճեփ խմբի հեռացում և տեղադրում
Այցելեք
www.saeco.com/care
կայք և դիտեք մանրամասն տեսանյութ սրճեփ խումբը հեռացնելու,
տեղադրելու և մաքրելու վերաբերյալ:
Սրճեփ խմբի հեռացում մեքենայից
1
Անջատեք մեքենան:
2
Հեռացրեք ջրի բաքը և բացեք սպասարկման դռնակը (Նկ. 26):
3
Սեղմեք PUSH կոճակը (Նկ. 27) և քաշեք սրճեփ խմբի բռնակը՝ այն մեքենայից հեռացնելու համար
(Նկ. 28):
Սրճեփ խումբը մեքենայից հեռացնելիս դատարկեք կաթիլային դարակը և սուրճի նստվածքի
կոնտեյները:
Սրճեփ խմբի վերատեղադրում
Սրճեփ խումբը մեքենայի մեջ կրկին տեղադրելուց առաջ համոզվեք, որ այն ճիշտ է դիրքավորված:
1
Համոզվեք, որ սրճեփ խումբը ճիշտ դիրքում է գտնվում: Սրճեփ խմբի կողային հատվածում գտնվող
դեղին գլանի վրա պատկերված սլաքն անհրաժեշտ է հավասարեցնել սև սլաքի և N-ի հետ (Նկ. 29):
Nadal masz pytania?Nie znalazłeś odpowiedzi w instrukcji lub masz inne problemy? Zadaj pytanie w poniższym formularzu i opisz szczegółowo swoją sytuację, aby inni użytkownicy i eksperci mogli udzielić ci odpowiedzi. Jeśli wiesz, jak rozwiązać problem innej osoby, podziel się swoją wiedzą :)