Saeco SM8780/00 Ekspres do kawy – Instrukcja obsługi w formacie pdf, czytaj online za darmo. Mamy nadzieję, że okaże się ona pomocna w przypadku jakichkolwiek pytań związanych z użytkowaniem urządzenia.
Jeśli nadal masz wątpliwości, zadaj pytanie w komentarzach pod instrukcją.
"Ładowanie instrukcji" oznacza, że musisz poczekać na pobranie pliku, aby móc go przeczytać online. Niektóre instrukcje są bardzo obszerne, a czas ich ładowania zależy od szybkości łącza internetowego.
791
Հայերեն
Սրճեփ մեքենայի նախնական կարգավորումն ապահովում է սուրճի հատիկներից լավագույն համի
ստացումը: Ուստի, խորհուրդ ենք տալիս չփոխել աղացման կարգավորումները նախքան 100-150
բաժակ ըմպելիք պատրաստելը (օգտագործման մոտ 1 ամիս):
Ամբողջական տարբերությունը համտեսելու համար դուք պետք է եփեք 2-ից 3 ըմպելիք:
Սրճաղացը չվնասելու համար մի պտտեք աղալու աստիճանի գլխիկը միաժամանակ մեկ անգամից
ավելի:
1
Հպեք հիմնական ընտրացանկի Հատիկավոր սուրճ պատկերակին:
2
Հպեք «Աղացի» պատկերակին:
3
Դիտեք «Ինչպես անել» տեսանյութը:
Գործարանային կարգավորումների վերականգնումը
Մեքենան հնարավորություն է տալիս ցանկացած պահի վերականգնել գործարանային
կարգավորումները:
1
Հպեք Կարգավորումներ պատկերակին:
2
Ոլորեք ձախից աջ և ընտրեք «Գործարանային կարգավորումներ»: Հաստատեք՝ հպելով
հաստատման պատկերակին:
-
Այժմ կարգավորումները վերականգնված են:
Հետևյալ գործարանային կարգավորումները վերականգնվել են կանխադրված արժեքների. ջրի
կոշտությունը, սպասման ռեժիմի ժամանակը, էկրանի պայծառությունը, ձայնը
,
առջևի
լուսավորությունը, պրոֆիլները, բաքի լույսը, չափումը/միավորները, հիմնական էկրանի
կարգավորումները, BeanMaestro-ի նախընտրանքները, Wi-Fi-ի հավատարմագրերը, ծրագրակազմի
թարմացման նախընտրանքները, Saeco-ի հավատարմագրերը, Amazon-ի հավատարմագրերը:
AquaClean ջրի զտիչ
Ձեր մեքենան աջակցում է AquaClean ֆիլտրի օգտագործումը: Կարող եք AquaClean ջրի ֆիլտրը
տեղադրել ջրի բաքի մեջ՝ սուրճի համը պահպանելու համար: Դա նաև կանխում է մեքենան
նստվածքից հաճախակի մաքրելու անհրաժեշտությունը՝ մեքենայում կրային նստվածքների գոյացումը
նվազեցնելու շնորհիվ: AquaClean ջրի ֆիլտրը կարող եք ձեռք բերել տեղական կամ առցանց
առևտրային ներկայացուցիչներից կամ լիազորված սպասարկման կենտրոններից:
AquaClean ֆիլտրի կարգավիճակի ցուցում
AquaClean ֆիլտրի կարգավիճակը միշտ ցուցադրվում է «Կարգավիճակ» ընտրացանկում տոկոսի
տեսքով:
-
Եթե AquaClean ֆիլտրի կարգավիճակը 10% կամ ավելի քիչ է, էկրանին 2 վայրկյանով ցուցադրվում
է հաղորդագրություն ամեն անգամ, երբ միացնում եք մեքենան: Այս հաղորդագրությունը հիշեցնում
է ձեզ նոր ֆիլտր գնել:
-
Եթե ֆիլտրի կարգավիճակը 0% է, մեքենան հիշեցնում է փոխել AquaClean ֆիլտրը ամեն անգամ,
երբ միացնում եք մեքենան:
AquaClean ջրի ֆիլտրի ակտիվացում (5 րոպե)
Մեքենան ավտոմատ կերպով չի հայտնաբերում, որ ջրի բաքի մեջ տեղադրված է ֆիլտր: Ուստի,
դուք պետք է «Կարգավիճակ» ընտրացանկից ակտիվացնեք յուրաքանչյուր նոր տեղադրվող
AquaClean ջրի ֆիլտրը:
Երբ մեքենան դադարեցնում է ֆիլտրի ակտիվացման մասին հաղորդագրության ցուցադրումը, դուք
նախկինի պես կարող եք ակտիվացնել AquaClean ջրի ֆիլտրը, սակայն նախ պետք է մեքենան
մաքրեք նստվածքներից:
Nadal masz pytania?Nie znalazłeś odpowiedzi w instrukcji lub masz inne problemy? Zadaj pytanie w poniższym formularzu i opisz szczegółowo swoją sytuację, aby inni użytkownicy i eksperci mogli udzielić ci odpowiedzi. Jeśli wiesz, jak rozwiązać problem innej osoby, podziel się swoją wiedzą :)