Philips PerfectCare 7000 PSG7014/10 - Instrukcja obsługi - Strona 20

Philips PerfectCare 7000 PSG7014/10 Generator pary – Instrukcja obsługi w formacie pdf, czytaj online za darmo. Mamy nadzieję, że okaże się ona pomocna w przypadku jakichkolwiek pytań związanych z użytkowaniem urządzenia.

Jeśli nadal masz wątpliwości, zadaj pytanie w komentarzach pod instrukcją.

"Ładowanie instrukcji" oznacza, że musisz poczekać na pobranie pliku, aby móc go przeczytać online. Niektóre instrukcje są bardzo obszerne, a czas ich ładowania zależy od szybkości łącza internetowego.
Strona:
/ 39
Ładowanie instrukcji

113

Հայերեն

Ներածություն

Շնորհավորում ենք գնման կապակցությամբ և բարի գալուստ Philips։ Philips- ի

առաջարկած աջակցությունից լիարժեք օգտվելու համար գրանցեք ձեր ապրանքն այստեղ՝

www.philips.com/welcome

։

Սարքն օգտագործելուց առաջ կարդացեք այս ձեռնարկը, կարևոր տեղեկություններ պարունակող

բուկլետը և համառոտ ուղեցույցը։ Պահեք դրանք՝ հետագայում օգտվելու համար։

Ապրանքի նկարագրություն (նկ. 1)

1

Գոլորշու մատակարարման ճկափոկ

2

Գոլորշու մատակարարման կոճակ/Գոլորշու ուժեղ մղման կոճակ

3

«Արդուկման պատրաստ» լինելու ցուցիչ

4

Տակի հատված

5 Արդուկի տակդիր

6

Արգելափակման սևեռիչ

7 Հանովի ջրի տարա

8

Լցնելու անցք

9

Գոլորշու մատակարարման ճկափոկը պահելու խցիկ

10

EASY DECALC-ի կափույր

11

Էլեկտրասնուցման լար խրոցով

12

EASY DECALC գործառույթի լույս

13

«Ջրի տարան դատարկ է» լուսային ցուցիչ

14

Միացման/անջատման կոճակ՝ միացման և ավտոմատ անջատման լույսով

Նախապատրաստում

Ինչ տեսակի ջուր պետք է օգտագործել

Այս սարքը նախատեսված է ծորակի ջրով օգտագործման համար։ Սակայն, եթե դուք ապրում եք

այնպիսի տարածքում, որտեղ ջրի կոշտության աստիճանը բարձր է, նստվածքը կարող է ավելի արագ

կուտակվել։ Հետևաբար, խորհուրդ է տրվում օգտագործել թորած կամ դեմիներալիզացված ջուր (50%

դեմիներալիզացված/թորած ջուրը կարող եք խառնել նաև ջրի հետ)՝ սարքի ծառայության ժամկետը

երկարացնելու համար։

Զգուշացում. Մի ավելացրեք անուշահոտ ջուր, չորանոցի ջուր, քացախ, օսլա, նստվածքի

մաքրման միջոցներ, արդուկման միջոցներ, քիմիական միջոցներով մաքրված ջուր կամ այլ

քիմիական նյութեր, քանի որ դրանք կարող են առաջացնել ջրի արտահոսք, շագանակագույն

բծեր կամ վնասել ձեր սարքը:

Ջրի խցիկի լցնումը

Լցրեք ջրի տարան յուրաքանչյուր օգտագործումից առաջ կամ, երբ «ջրի տարան դատարկ է» ցուցիչի

լույսը թարթում է։ Օգտագործման ընթացքում ցանկացած ժամանակ կարող եք լցնել ջրի տարան։

1

Ջրի տարան հանեք սարքից (նկ. 2) և լցրեք այն ջրով մինչև MAX նշագիծը (նկ. 3)։

2

Նորից դրեք ջրի տարան սարքի մեջ՝ նախ ներքևի մասը հագցնելով սարքին։

3

Հրեք ջրի տարայի վերևի հատվածը մինչև ֆիքսվի իր տեղում («կտտոց» լսվի) (նկ. 4)։

« Ջրի տարան դատարկ է» լուսային ցուցիչ

Երբ ջրի տարան գրեթե դատարկ է, «ջրի տարան դատարկ է» ցուցիչի լույսը թարթում է (նկ. 5)։ Լցրեք

ջրի տարան և սեղմեք գոլորշու մատակարարման կոճակը, որպեսզի սարքը նորից տաքանա։ Երբ

«արդուկման պատրաստ» ցուցիչի լույսը համաչափ վառվում է, կարող եք շարունակել գոլորշով

արդուկումը։

instrukcjapopolsku.pl
Nadal masz pytania?

Nie znalazłeś odpowiedzi w instrukcji lub masz inne problemy? Zadaj pytanie w poniższym formularzu i opisz szczegółowo swoją sytuację, aby inni użytkownicy i eksperci mogli udzielić ci odpowiedzi. Jeśli wiesz, jak rozwiązać problem innej osoby, podziel się swoją wiedzą :)