Hotpoint-Ariston RDPD 96407 JD EU - Instrukcja obsługi - Strona 22

Hotpoint-Ariston RDPD 96407 JD EU

Pralka Hotpoint-Ariston RDPD 96407 JD EU – Instrukcja obsługi, czytaj za darmo online w formacie PDF. Mamy nadzieję, że to pomoże rozwiązać wszelkie problemy, które mogą się pojawić. Jeśli masz dodatkowe pytania, skontaktuj się z nami za pomocą formularza kontaktowego.

Ładowanie instrukcji

58

AM

Լվացող նյութեր և

սպիտակեղենի տեսակներ

Լվացող նյութերի բաշխիչ

Լվացքի լավ արդյունքը կախված է նաև լվացող նյութերի

ճիշտ չափաքանակից` վերջինիս ավելցուկը ոչ միայն

չի երաշխավորում ավելի արդյունավետ լվացք, այլև

կարող է հանգեցնել մեքենայի ներսում նստվածքների

առաջացմանը և շրջակա միջավայրի աղտոտմանը:

!

Օգտագործեք տարբեր լվացքի միջոցներ՝ բամբակյա

իրերի, նախնական լվացքի և 60°C-ից բարձր

ջերմաստիճանի լվացքի համար:

!

Հետևեք լվացքի միջոցի փաթեթավորման վրա գրված

հրահանգներին:

!

Մի օգտագործեք ձեռքի լվացքի համար նախատեսված

միջոցներ` դրանք առաջացնում են չափազանց քանակի

փրփուր:

Քաշեք բաշխիչը և բեռնեք

լվացող միջոցը կամ

հավելումը հետևյալ

կարգով:
! Մի լցրեք լվացքի միջոցը

մեջտեղի խցիկում (*):

Խցիկ 1՝ Լվացման ցիկլի

համար նախատեսված

լվացող միջոց (փոշի կամ

հեղուկ)

Հեղուկ նյութ օգտագործելու

դեպքում ճիշտ չափաբաժնի որոշման համար խորհուրդ

ենք տալիս օգտագործել թիվ A շարժական պլաստիկ

միջնորմը (ներառված է սարքավորման լրակազմում):

Լվացքի փոշի օգտագործելու դեպքում տեղադրեք

միջնորմը խորշ B-ում:

Խցիկ 2՝ Հավելումներ (գործվացքի փափկեցուցիչներ և այլն)

Մի լցրեք փափկեցուցիչը ցանցից բարձր:

Լվացքի նախապատրաստում

• Բաժանեք սպիտակեղենը՝

- ըստ գործվացքի տեսակների/պիտակի վրայի նշումների

- ըստ գույների`առանձնացրեք սպիտակը գունավորից:

• Դատարկեք գրպանների պարունակությունը և ստուգեք

կոճակների ամրությունը:

• Մի գերազանցեք «Ծրագրերի աղյուսակի» արժեքները,

որտեղ նշված է չոր սպիտակեղենի քաշը:

Որքա՞ն է ձեր սպիտակեղենի քաշը:

1 սավան 400-500 գ

1 բարձի երես 150-200 գ

1 սփռոց 400-500 գ

1 խալաթ 900-1200 գ

1 սրբիչ 150-250 գ

Լվացման հատուկ ցիկլեր

Սովորական խառը լվացում և չորացում՝ օգտագործեք

ծրագիր 1-ը՝ խառը (բամբակե և սինթետիկ) գործվացքներ

լվանալու համար: Այս ցիկլի միջոցով կարելի է լվանալ և

չորացնել մինչև 3 կգ սպիտակեղեն: Խորհուրդ ենք տալիս

օգտագործել հեղուկ լվացքի նյութ:

Գոլորշու կիրառումն այս ծրագրում նախատեսված

է ծալքերի գոյացումը նվազեցնելու և արդուկումը

հեշտացնելու համար:

Շապիկներ և վերնաշապիկներ՝ օգտագործեք ծրագիր

2-ը՝ առավելագույն խնամքով տարբեր գործվացքների

ու գույների շապիկներ և վերնաշապիկներ լվանալու

և չորացնելու համար: Այս ցիկլի միջոցով կարելի է

լվանալ և չորացնել մինչև 2 կգ սպիտակեղեն: Լավագույն

արդյունքներ ստանալու համար օգտագործեք հեղուկ

լվացող միջոց և նախապես մշակեք մանժետները,

օձիքները և կեղտաբծերը: Գոլորշու կիրառումն այս

ծրագրում նախատեսված է ծալքերի գոյացումը

նվազեցնելու և արդուկումը հեշտացնելու նպատակով:

Թեթև արդուկում՝օգտագործեք այս ծրագիրն անմիջապես

արդուկելուց առաջ՝ առավելագույնը 1,5 կգ սպիտակեղենի

համար: Գոլորշու կիրառումն այս ծրագրում

նախատեսված է ծալքերի գոյացումը նվազեցնելու և

արդուկումը հեշտացնելու նպատակով:

Թարմացնող գոլորշի՝ նախատեսված է հագուստի

թարմացման համար, չեզոքացնում է տհաճ հոտերը և

փափկեցնում գործվացքը գոլորշու միջոցով: Ցիկլի վերջում

հագուստը դառնում է խոնավ:

Կեղտաբծերի տուրբո հեռացում 45’՝ այս ծրագիրը հիանալի

կերպով հեռացնում է կեղտաբծերը 20°C ջերմաստիճանում՝

ընդամենը 45 րոպեի ընթացքում: Ծրագրի ջերմաստիճանը

կարելի է բարձրացնել մինչև 40°C:

Կեղտաբծերի ուլտրա հեռացում 20°C՝ այս ծրագիրն

առավելագույն կերպով հեռացնում է կեղտաբծերը առանց

դրանց նախնական մշակման ցածր ջերմաստիճաններում՝

պահպանելով գործվացքների որակը և գույները:

Բազմագույն՝ գունավոր բամբակե հագուստ լվանալու

համար: Այս ծրագիրը հնարավորություն է տալիս

պահպանել գույները նույնիսկ կրկնակի լվացումից հետո:

Ուլտրա նուրբ՝ օգտագործեք ծրագիր 11-ը ստրազերով և

փայլերով զարդարված շատ նուրբ հագուստ լվանալու համար:

Մինչև լվանալը խորհուրդ ենք տալիս շրջել հագուստը

թարս կողմ և տեղադրել փոքր իրերը նուրբ հագուստի

համար նախատեսված հատուկ պարկի մեջ: Լավագույն

արդյունքի հասնելու համար օգտագործեք նուրբ

հագուստի լվացման հեղուկ միջոցներ:

Միայն ժամանակի հիման վրա չորացման ռեժիմ ընտրելու

դեպքում լվացքի վերջում կատարվում է բացառապես

նուրբ չորացում թմբուկի թեթև պտույտի և հատուկ կերպով

վերահսկվող օդի ջերմաստիճանի շնորհիվ:

Նախընտրելի տևողություն՝

1 կգ սինթետիկ հագուստ --> 165 րոպե

1 կգ սինթետիկ և բամբակե հագուստ --> 180 րոպե

1 կգ բամբակե հագուստ --> 180 րոպե

Չորացման աստիճանը կախված է բեռնված հագուստի

ծավալից և գործվացքի տեսակից:

Բուրդ՝ «Woolmark Apparel Care - Creen» պիտակ՝

«Բուրդ» ցիկլը հավանություն է ստացել Woolmark Company

ընկերության կողմից բրդյա իրերի լվացման համար, որոնք

դասակարգվում են որպես «ձեռքով լվացք» այն պայմանով,

որ այդ իրերը լվացվում են պիտակների վրա նշված և

տվյալ մեքենայի արտադրողի հրահանգների համաձայն:

M1318)

Սպորտ՝ թեթևակի աղտոտված սպորտային հագուստի համար

(մարզահագուստ, շորտեր, սրբիչներ և այլն): Լավագույն

արդյունքին հասնելու համար խորհուրդ ենք տալիս

չգերազանցել «Ծրագրերի աղյուսակում» նշված մեքենայի

առավելագույն բեռնումը: Առաջարկում ենք օգտագործել հեղուկ

լվացող միջոց և ավելացնել հեղուկի կես բեռնման ծավալը:

Սպիտակեղենի հավասարակշռման համակարգ

Չափազանց վիբրացիայից խուսափելու և սպիտակեղենի

հավասարաչափ բաշխման նպատակով՝ ամեն անգամ

քամելուց առաջ մեքենան կատարում է լվացքի արագությունը

քիչ գերազանցող արագությամբ պտույտներ: Եթե մի քանի

փորձից հետո սպիտակեղենը ճիշտ բաշխված չեղավ, քամումը

կիրականացվի նախատեսվածից ցածր արագության տակ:

Չափազանց անհավասար հավասարակշռման պատճառով

մեքենան կարող է քամելու փոխարեն սպիտակեղենի

դասավորում կատարի: Թմբուկի պարունակության

արդյունավետ դասավորման համար խորհուրդ ենք տալիս

մեքենան բեռնելիս խառնել փոքր և մեծ իրերը:

1

2

A

B

*

"Ładowanie instrukcji" oznacza, że należy poczekać, aż plik się załaduje i będzie można go czytać online. Niektóre instrukcje są bardzo obszerne, a czas ich ładowania zależy od prędkości Twojego internetu.

Podsumowanie

Strona 1 - Spis treści; Utrzymanie i konserwacja, 16; Instrukcja obsługi; PRALKA

13 PL ! Ten symbol przypomina o obowiązku zapoznania się z niniejszą instrukcją obsługi. Spis treści Instalacja, 14-15 Rozpakowanie i wypoziomowanie Podłączenia hydrauliczne i elektryczne Pierwszy cykl prania Dane techniczne Utrzymanie i konserwacja, 16 Odłączenie wody i prądu elektrycznego Czyszc...

Strona 2 - Instalacja; Rozpakowanie i wypoziomowanie; Rozpakowanie; patrz rysunek; Poziomowanie; Podłączenia hydrauliczne i elektry-; Podłączenie przewodu doprowadzającego; wana

14 PL Instalacja ! Należy zachować niniejszą książeczkę, aby móc z niej skorzystać w każdej chwili. W przypadku sprzedaży, odstąpienia lub prze - niesienia pralki w inne miejsce należy zadbać o przekazanie instrukcji wraz z nią, aby nowy właściciel mógł się zapoznać z działaniem urządzenia i z dotyc...

Strona 3 - Dane techniczne; Wymiary; Pierwszy cykl prania; szczenie pralki”

15 PL Dane techniczne Model RDPD 96407 J Wymiary szerokość cm 59,5 wysokość cm 85 głêbokość cm 54 Pojemność od 1 do 9 kg dla prania od 1 do 6 kg dla suszenia Dane prądu elektrycznego dane techniczne umieszczone są na tabliczce na maszynie Dane sieci wodociągowej Maksymalne ciśnienie 1 MPa (10 baró...

Inne modele Pralki Hotpoint-Ariston